Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 41 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2009 11:17

_afghanistanԱռնվազն 41 մարդ  զոհվել է և 60-ը ստացել մարմնական վնասվածքներ երեկ երեկոյան Աֆղանստանի հարավում` Կանդագար քաղաքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տեղեկություններ կան նաև, որ տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյուն միանգամից:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, որտեղ տեղակայված են մի քանի հյուրանոցներ և ոչ կառավարական կառույցների գրասենյակներ:

Նախապես հաղորդվում էր, որ ահաբեկիչների թիրախ է եղել ճապոնական շինարարական կազմակերպությունը, որտեղ մեծամասամբ աշխատում են պակիստանցի ինժեներներ: Սակայն պայթյունը ավերել է մի քանի շենքներ:

Պայթյունի համար, ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, պատասխանատվություն դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել:

Կանդագարի ահաբեկչությունը տեղի է ունեցել նախագահական ընտրությունների նախնական տվյալները հայտնելուց քիչ անց: Հայտարարվել էր, որ քվեների 10 տոկոսի հաշվարկից հետո ձայների մեծամասնությամբ` 40,6 տոկոս, առջևում է գործող նախագահ Համիդ Քարզայը, նրան 38,7 տոկոսով հաջորդում է նախկին արտգործնախարարը:

Ընտրությունների օրն էլ գրոհայինները շատ ակտիվ են եղել: ՆԱՏՕ-ի տվյալներով` օգոստոսի 20-ին կայացած ընտրություններին արձանագրվել է 400 հարձակում գրոհայինների կողմից:

Երեկ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մամուլի քարտուղար Էրիկ Թրեմբլեյը հայտարարել էր, որ զոհվել են 4 ամերիկացի զինվորներ` հերթապահություն իրականացնելիս: 2009-ի 8 ամիսների ընթացքում Աֆղանստանում զոհվել է 295 օտարերկրյա զինծառայող· այս ցուցանիշը  2001-ից ի վեր ամենաբարձրն է: Անցած ողջ տարվա ընթացքում  Աֆղանստանում կոալիցիոն ուժերից զոհվել է 294 մարդ:

Այս տարվա մայիսից ԱՄՆ-ն գրեթե կրկնապատկել է իր զորքերի թիվը Աֆղանստանում: Այժմ այնտեղ են գտնվում շուրջ 100 հազար օտարերկրյա զինծառայողներ:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply