Կեղծ ատեստատներ բաժանող դպրոցի տնօրենին ձերբակալել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 17, 2011 23:08
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հունիսի 16-ին Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները ձերբակալել են Երեւանի թիվ 195 միջնակարգ դպրոցի տնօրեն Արտավազդ Վահրամյանին:
Մեր ունեցած տեղեկություններով, նա կասկածվում է կեղծ ատեստատներ տալու մեջ:
Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հաստատեցին նաեւ ոստիկանության մամուլի ծառայությունից: Մասնավորապես, ոստիկանությունից նշել են, որ այդ փաստի առթիվ նախաքննությամբ ձեռք բերված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:






Facebook
Tweet This
Email This Post
