Կանայք ի նշան բողոքի, նստել են ղեկի մոտ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | June 17, 2011 22:39

Ուրբաթ Սաուդյան Արաբիայի կանայք  դուրս են եկել քաղաքի փողոց` ապացուցելու, որ կանանց մեքենա վարելն արգելելը սխալ է: Ատիվիստներն իրենց զգացողությունների ու արկածների մասին գրում են Twitter-ի միկրոբլոգերում: Նրանք համախմբվել են, հաղթահարել իրենց վախը ոստիկանության հանդեպ: Դեռևս ոչ մեկի չեն կանգնեցրել: Սաուդյան Արաբիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանանց արգելվում է ավտոմեքենա վարելը, ընդ որում արգելքը վերաբերում է և տեղացիներին, և օտարերկրացիներին: Մայիսի վերջին համարձակ Մանալ ալ-Շարիֆը բացահայտ նստել է ղեկի մոտ ու  տեսագրել  իր ուղևորությունը, ապա տեղադրել Ցանցում` կոչելով բոլոր կանանց` հետևել իր օրինակին:  32-ամյա Մանալն  ավելի քան 12 հազար արձագանք է ստացել, սակայն դրանից հետո իշխանությունները փակել են Twitter-ի կայքն ու ակաունթը: Այդուհանդերձ, ոգեշնչված կանայք այսօր բողոքի ցույց են կազմակերպել. բոլոր կանայք էլ եղել են իսլամական կանոնների համաձան հագնված: Որոշ կանանց ուղեկցել են ամուսինները, որոնք խրախուսել են այդ արարքը: Իսկ Մանալին արդեն մի քանի անգամ ձերբակալելեն, սակայն մի քանի ժամից էլ ազատ արձակել:

 

 

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply