Անջելինա Ջոլին արդեն Թուրքիայում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 17, 2011 22:27

Ամերիկյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին արդեն ժամանել է Թուրքիա՝ հանդիպելու սիրիացի փախստականների հետ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան աստղին Հաթայ քաղաքի օդանավակայանում դիմավորել են Հաթայի փոխնահանգապետը, ոստիկանապետը, Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Անգելինա Ջոլին սիրիացի փախստականների համար նախատեսված վրանային ճամբար է մեկնել ուժեղացված հսկողությամբ։ Ջոլին իր հետ մեծ քանակությամբ խաղալիքներ է բերել, որոնց տեղափոխման  համար Հաթայի կրթության վարչությունը միկրոավտոբուս է տրամադրել։

Նշենք, որ օրեր առաջ Ջոլին դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ Սիրիայից Թուրքիա մտած փախստականների հետ հանդիպման թույլտվություն ստանալու համար։ Թուրքիան շատ կարժ ժամկետում բավարարել է դերասանուհու դիմումը։

Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգում տեղավորվել են մոտ 8 հազար 500 սիրիացի փախստական։

 

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply