Պենտագոնի մոտ 2,2 կգ պայթուցիչ են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2011 22:14

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի մոտ կայանած ավտոմեքենայում ոստիկանությունը հայտնաբերել է “Ալ Քաիդայի” թռուցիկներ, պայթուցիչներ ու  պարկուճներ: Առավոտ վաղ Պենտագոնը փակել է բոլոր ճանապարհները, որոնք տանում են շենք: Ոստիկանությունն անմիջապես Պաշտպանության նախարարության մոտ, թփերում հայտնաբերել է կասկածելի նշաններով ավտոմեքենա, որի մեջ ուսապարկ է եղել ավելի քան 2 կգ ամոնիակի նիտրատով, որը կարելի է օգտագործել ռումբ պատրաստելու նպատակով: Բացի այդ, հարյուրավոր թռուցիկներ է հայտնաբերել, պարկուճներ ու 9 մմ-անոց փամփուշտներ: Ոստիկանությունն արդեն կասկածյալ ունի: Կատարվածի պատճառով կարող է մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվեն: Ավելի վաղ, այս շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքի մոտ ձերբակալվել էր մի վարորդ, որի մոտ զենք էր հայտնաբերվել:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply