Մահացել է սենատոր-դեմոկրատ Էվարդ Քենեդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2009 11:02

kennedywaving460ԱՄՆ-ում` Մասաչուսեթս նահանգի իր տանը, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի սենատոր-դեմոկրատ Էվարդ Քենեդին:

CNN-ի հաղորդմամբ մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Էվարդ Քենեդին ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու և սենատոր Ռոբերտ Քենեդու կրտսեր եղբայրն է: Նախագահ Քենեդուն սպանել էին 1963-ին, իսկ սենատոր Քենեդուն` 1968-ին:

Էդվարդ Քենեդին, որ տառապում էր գլխուղեղի քաղցկեղով, անցած տարի ուռուցքնեի հեռացման վիրահատություն էր տարել: Նա ԱՄՆ Սենատում էր սկսած 1962 թվականից և մինչ օրս ղեկավարում էր Սենատի առողջապահության և կրթության հանձնաժողովը:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply