Քննարկվել է նախկին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած հողերի սեփականաշնորհման հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 17, 2011 17:51
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է նախկին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած հողերի սեփականաշնորհման խնդրի վերաբերյալ հարցը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ «Ժառանգությունե խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կոլտնտեսային հողերի վարձակալ-շահառուները և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Խնդիրը կապված է դեռևս 2008թ. հայտարարված մրցույթի արդյունքում «Դեֆանս հաուզինգ ինվեստե ՓԲ ընկերության կողմից ձեռք բերված հողատարածքին, որը նախկինում վարձակալության հիմունքով հանձնված էր հողօգտագործողներին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը տեղեկացրեց, որ մինչ հրավիրված քննարկումը, հարցը արդեն իսկ ուսումնասիրվել և համապատասխան որոշման նախագիծ է պատրաստվել , որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Ըստ որոշման նախագծի, «Դեֆանս հաուզինգ ինվեստե ՓԲԸ հողատարածքի սահմանների վերաճշգրտման արդյունքում հնարավորություն է ստեղծվում Երևան համայնքի սեփականությունը դարձողª նոր հատակագծից դուրս մնացած 17,5 հա հողատարածքը , ուղղակի վաճառքի ձևով կադաստրային արժեքով օտարել առանց իրավաբանական ձևակերպումների զբաղեցրած փաստացի հողօգտագործողներին:
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
