Գիտնականները հայտնաբերել են ալեհերության դեմ պայքարի միջոց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 17, 2011 15:57
Ողջ աշխարհի կանայք ուրախանալու մեծ առիթ ունեն:
Գիտնականները հայտարարել են, որ նրանց հաջողվել է մազերի սպիտակելու դեմ պայքարի լիաժեք միջոց գտնել: Հայտնի է, որ սպիտակ մազերը նույնացվում են հասուն տարիքի հետ:
Նյու Յորքի համալսարանի աշխատակիցների խոսքով, իրենց հաջողվել է պրոտեին հայտնաբերել, որը կարող է ոչ միայն մազերի սպիտակելը կանխել, այլև վերականգնել դրանց նախկին` բնական գույնը: Գյուտի հեղինակները հավատացնում են, որ մոտ ապագայում աշխատելու են շամպուններ ու դիմակներ ստեղծելու վրա, որոնց մեջ առկա պրոտեինը կվերադարձնի կանանց կորսված երջանկությունը:






Facebook
Tweet This
Email This Post
