Երբ է տղամարդը սեր խոստովանում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 17, 2011 15:43
Տղամարդու հոգեբանությամբ զբաղվող մասնագետներին հաջողվել է ճշգրիտ որոշել, թե որքան ժամանակ է հարկավոր ուժեղ սեռի ներկայացուցչին` իր ընտրյալին սեփական զգացմունքների մասին բարձրաձայնելու, նվիրական ու երկար սպասված սիրային խոստովանություն անելու համար:
Չնայած կանայք ծանոթության առաջին իսկ օրերից ցանկանում են լսել բաղձալի խոսքերը, ամերիկացի գիտնականները հաստատապես հայտարարում են, որ տղամարդուն առնվազն 97 օր սերտ շփում է հարկավոր` հասկանալու ու ասելու իր սիրո մասին:
Հոգեբանները նաև մի հետաքրքիր փաստ են նշում. պարզվում է, որ մեր օրերում տղամարդիկ իրենց զգացմունքների բառային արտահայտության վրա կնոջից 6 շաբաթ առաջ են մտածում:






Facebook
Tweet This
Email This Post
