Լուկաշենկոն սպառնացել է փակել Բելառուսի սահմանները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 17, 2011 15:24
Բելառուսը տնտեսական պայմանների վատթարացման դեպքում կարող է փակել սահմանները ու հրաժարվել ներկրվող ապրանքից, հայտնել է նախագահ Լուկաշենկոն:
Ընդ որում, Բելառուսի առաջնորդը չի պարզաբանել, թե ինչ ասել է «փակել սահմանները»: «Հիմա մենք ուտելու ու հագնելու բան ունենք»,- հայտարարել է Լուկաշենկով:
Ընդ որում, նա վստահորեն հայտարարել է, որ տնտեսական աղետից Բելառուսը հեռու է ու առաջիկա ամիսներին սպառման շուկայում իրավիճակը կկարգավորվի. «Մենք մի քայլ անգամ չենք նահանջի մեր սոցիալ-տնտեսական մոդելից: Մենք եկել ենք ու կգնանք նույնի ուղիով» :






Facebook
Tweet This
Email This Post
