Հարավային Կորեայում կլոնավորել են սատկած կովին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2011 14:55

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ  Հարավային Կորեայում գիտնականները 3 տարի առաջ սատկած կով են  կլոնավորել:

Չեջու ազգային համալսարանի հետազոտողների խումբը  Պարկ Սե-Պիլլի  ու  Միրայե Բիոտեկի գլխավորությամբ հայտարարել է կլոնավորման տեխնոլոգիայի զարգացման մասին: Գերնոր տեխնոլոգիան թույլ է տալիս զանգվածայնորեն կլոնավորել  սատկած կովերին: Գործողությունը մի քանի փուլով է ընթացել. սկզբում սատկած անասունի հյուսվածքներից սաղմ են աճեցրել, ապա այն ենթարկել գերարագ սառեցման, որից 3 տարի հետո տեղադրել են այլ կենդանի անասունի արգանդում: Գիտնականների խոսքով, կլոնավորած կենդանին ճշգրիտ նույն գենետիկ կոդով է ծնվել, ինչ սատկած անասունը:

 

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply