Շտապ օգնության ծառայությունում կներդրվի կապի նոր համակարգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2011 14:56

Շտապ օգնության ծառայությունում շուտով կներդրվի կապի նոր համակարգ. դրա շնորհիվ հիվանդանոցները նախապես կիմանան’ ինչ ախտանշաններով հիվանդ է իրենց մոտ բերվելու: Ինչպես Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, շուտով կներկայացվի նոր GPS համակարգ, որը ներառում է շտապ օգնության մեքենաների եւ հիվանդանոցների միջեւ դիսպետչերական կապի հաստատում: Նրա համոզմամբ’ այն կանչերի իրականացման ամենաժամանակակից համակարգն է, որը կնպաստի դրանց’ ավելի որակով արձագանքմանը: Հ. Քուշկյանի տեղեկացմամբ’ համապատասխան կապի միջոցներ են բաժանվելու շտապ օգնության բոլոր բրիգադներին, որոնք կօգնեն նրանց’ ժամանակին համապատասխան հիվանդանոցների հետ կապնվելուն: «Հետեւապես հիվանդանոցի աշխատակիցները ոչ թե տեղում կկողմնորոշվեն’ ինչ է պետք անել, այլ արդեն նախապես տեղեկացված կլինեն’ ինչ հիվանդ է գալիս, եւ ըստ դրա’ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն»,- ասաց նախարարը:

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply