Բռնել են Ալան Չումակի որդուն առևանգողին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 17, 2011 14:39
Մոսկվայում ոստիկանության օպերատիվ խմբի աշխատակիցները բռնել են Ալան Չումակի որդուն առևանգողին ու տանջողին:
29-ամյա կասկածյալի մոտից առգրավել ու տիրոջն են վերադարձրել նրանից գողացված գրեթե բոլոր իրերը:
Հունիսի 12-ին 25-ամյա Դմիտրի Չումակին անծանոթներն առևանգել են սրճարանից: Ծեծելով դուրս են բերել ու բռնի մեքենա նստեցրել, ապա թալանել: Տղայի գրպանից գտել են Լեքսուս ավտոմեքենայի բանալիներ ու դրանով էլ հեռացել:
Տղային դաժանորեն ծեծել են ու ոտքը վնասել դանակով: Առևանգողներն, ամենայն հավանականությամբ, կրտսեր Չումակի պարտապաններն են եղել (75 000 դոլար), որոնք պահանջել են մոռանալ պարտքի մասին և նույնիսկ փրկագին պահանջել:
Գումարի փոխանցման ժամանակ էլ ոստիկանությանը հաջողվել է բռնել մարդկանց, որոնք հետագայում պարզվել է, որ կապ չունեն գործի հետ:
Այնումենայնիվ, հաջողվել է բռնել իսկական հանցագործին:






Facebook
Tweet This
Email This Post
