Մեդվեդևը նոր դաշնային շրջան է ստեղծելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2011 14:21

Պետերբուրգի էկոնոմիկայի ֆորումում ելույթի ժամանակ ՌԴ  ղեկավարը հայտնել է   նոր դաշնային շրջան ստեղծելու  մտադրության մասին, որի կենտրոնը Մոսկվայում է լինելու: Նախագահ Մեդվեդևն առաջարկել է   ընդլայնել Մոսկվայի սահմանները մինչև  մայրաքաղաքային դաշնային շրջանի մակարդակը:

«Ֆինանսական նպատակների համար մեգապոլիսը զարգացնելու  ու հսկայական քանակով  մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով, հնարավոր է որ դիտարկենք նաև քաղաքի սահմաններն ընդլայնելու և Մոսկվայի ավանդական սահմաններից դուրս եկող դաշնային շրջան ստեղծման մասին»,- ասել է Մեդվեդևը:

Պետության ղեկավարն ասել է, որ այդ շրջանի ստեղծումը կուղեկցվի մայրաքաղաքի սահմաններից  մեծ թվով վարչությունների  ու պետհիմնարկների տեղափոխմամբ:

Նախագահի առաջարկն առաջինը մեկնաբանել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը. «Խոսքը Մոսկվայի ողջ շրջանի հետ միավորման մասին չէ: Կստեղծվի աշխատանքային հանձնաժողով, որը կորոշի , թե որ տարածքներն են մտնելու Մոսկվայի մեջ»:

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply