Հուսադրող սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 17, 2011 14:11

Հայաստանի առաջատար շախմատիստները հաջող են մեկնարկել Ջերմուկում անցկացվող գրոսմայստեր Կարեն Ասրյանի շախմատի ավանդական՝4-րդ միջազգային հուշամրցաշարում: Առաջին տուրում մրցակիցներին հաղթելով մեկական միավոր են իրենց օգտին գրանցել այս ստուգատեսում հաղթողի հավակնորդներ համարվող գրոսմայստերն  Արման Փաշիկյանը,  Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը: Դավիթ Կարաթորոսյանը ոչ- ոքի է խաղացել Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստնեից մեկի` Մաքսիմ Տուրովի հետ: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն էլ խաղաղ դաշն է կնքել  ղազախստանցի Դինարա Սադվակավովայի հետ: Ցավոք, Տիգրան Ս.Պետրոսյանը պարտվել է՝ ռուսաստանցի Եվգենի Գլեյզերովին: Մրցաշարին մասնակցում են 6 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և Ղազախստանի 71 շախմատիստներ:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply