Նշվում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության մեկ տարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2009 10:48

b_339989Այսօր լրանում է մեկ տարին, ինչ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:Երկու հանրապետություններում այս օրը հայտարարված է որպես պետական տոն և ոչ աշխատանքային օր: Անցած տարի երկու պետությունների անկախության ճանաչման հրմանագրի ստորագրումից հետո Ռուսաստանը նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատեց երկու հանրապետությունների հետ:

Ռուսաստանի նախագահ Դմիրտրի Մեդվեդևը անցած տարի նշել էր, որ հրամանագրի ստորագրմանը ինքը առաջնորդվել է ՄԱԿ -ի կանոնադրությամբ և 1970 թվականին ստորագրված «Միջազգային իրավունքի նորմերի մասին» հռչակագրի դրույթներով, ինչպես նաև 1975 թվականի Հելսինկյան ամփոփիչ ակտով:

Ինչպես հաղորդում է «vesti.ru» կայքը, անկախության ճանաչման օրը Հարավային Օսիայում կգործարկվի Ձուարիկու-Ցխինվալի գազատարը: Այն հանրապետությանը թույլ կտա գազ ստանալ Հյուսիսային Օսիայից`շրջանցելով Վրաստանը:

Աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի նաև Հարավային Օսիայի նախագահ Էդուրադ Կոկոյտին, ով կհանդիպի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սպասվում է, որ երկու երկրների միջև կստորագրվի Հարավային Օսիային սոցիալ-տնտեսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագիր:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply