Համաներմամբ ազատ է արձակվել 455 դատապարտյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2011 13:59

Հունիսի 16-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 455 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 54 դատապարտյալի պատժաչափը:

ՀՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը մեկնարկել է մայիսի 27-ից:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 53-ը, կրճատում 4,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 107-ը, կրճատում 8,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 43-ը, կրճատում 3,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8

«Սևան» – ազատ է արձակվել 52-ը,

«Հրազդան» – ազատ է արձակվել 23-ը,

«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,

«Կոշ» – ազատ է արձակվել 90-ը, կրճատում 6:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply