Արթուր Աբրահամը դատարկաձեռն չի եկել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 17, 2011 13:48

Գերմանիայում բնակվող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Երևանում է և այսօր «Ուրբաթ» ակումբում հանդիպելով լրագրողներին, նախ, անդրադարձավ իր վերջին` Անդրե Ուորդից կրած պարտությանը: Նա նշեց, որ մրցամարտը լավ է սկսել, բայց տակտիկական սխալ է թույլ տվել: Նպատակն է եղել մրցակցին նոկաուտով հաղթել: Արթուրը մտածել է, որ եթե ինքը նոկաուտի չենթարկի, ապա միավորներով հաղթանակն իրեն չեն շնորհի: Իսկ թե մարտավարության սխալ ընտրության հարցում ով է մեղավոր, Աբրահամը պատասխանեց, որ ինքը, նաև մարզիչը: Նամտադիր է  երեք-չորս շաբաթ Հայաստանում հանգստանալ և մեկնել Գերմանիա: Մրցամարտ նախատեսում է անցկացնել միայն 3,5 ամիս հետո, ապա կնախախատրաստվի հաջորդ տարվա կեսին կամ վերջին կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերի: Իսկ ռինգին հրաժեշտ տալուց հետո նա մտադիր է Հայաստանում որոշ ծրագրեր իրականացնել, հիմնել բռնցքամարտի դպրոց, որի սաները անգլերեն և գերմաներեն կսովորեն: Նա հայտնեց, որ այս անգամ էլ դատարկաձեռն չի եկել և 100 հազար եվրոյի մարզագույք է նվիրելու Վլադիմիր Ենգիբարյանի անվան  բռնցքամարտի դպրոցին:

 

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply