Ֆեյսբուքյան նոր նախաձեռնություն. «Մենք դեմ ենք հիմար սերիալներին»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 17, 2011 13:28
«Թույլ մի տվեք մասսայական անճաշակությունը դառնա սովորական երևույթ ձեր կյանքում, հետագայում նաև ձեր երեխաների կյանքում, եկեք մտածենք ապագա սերունդի մասին»,- այսպիսի կոչով է հանդես գալիս ֆեյսբուքյան «Մենք դեմ ենք հիմար սերիալներին» նախաձեռնությունը:
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ ողջ շաբաթվա ընթացքում` առավոտից մինչև ուշ գիշեր, պարտադրվող սերիալները, որոնք ունեն նման անվանումներ և բովանդակություն` մի խումբ թիկնապահներ, «լավ տղերք», սպանություն, դաժանություն, «գոլդ» համարներով ջիպեր, զանգվածային անճաշակություն են տարածում. « Մեր երիատասարդությունն ավելիին է արժանի, ավելի ճաշակով ֆիլմերի, հաղորդումների և ընդհանրապես ավելի զարգացած հեռուստաընկերություներ ունենալու, մենք ունենք այդ ներուժը»:
Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են 1553 օգտատերեր:






Facebook
Tweet This
Email This Post
