Հայտնի են 4 օտար լեզուների գնահատականները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2011 13:19

Արդեն հայտնի են Օտար լեզուների` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և  իսպաներեն քննությունների արդյունքները:

Անգլերենի միջին միավորը կազմել է 9,73 միավոր: 17,5-20 միավոր հավաքել են դիմորդներից 8-ը կամ նրանց 2,6 տոկոսը: 13,5-17,25 միավոր հավաքել է 55 դիմորդ կամ` 17,7 տոկոսը, 7,5-13,25 միավոր հավաքել են 143 դիմորդներ կամ 46,1 տոկոսը: Դրական շեմ չեն հաղթահարել 104 դիմորդներ կամ 33,5 տոկոսը: 365 դիմում-հայտ ներկայացրած դիմորդներից քննությանը ներկայացել էին 310-ը:

Ֆրանսերենի միջին միավորը կազմել է 12,1 միավոր: 17,5-20 միավոր հավաքել է դիմորդներից 1-ը կամ` 5,9 տոկոսը: 13,5-17,25 միավոր հավաքել են 6 դիմորդներ կամ նրանց  35,3 տոկոսը, 7,5-13,25 միավոր հավաքել են 7 դիմորդ կամ նրանց 41,2 տոկոսը: Դրական շեմը չեն հաղթահարել 3 դիմորդ կամ նրանց 17,6 տոկոսը: 18 դիմում-հայտ ներկայացրած դիմորդներից քննությանը ներկայացել էին 17-ը:

Գերմաներենի միջին միավորը կազմել է 9,84 միավոր: 17,5-20 միավոր դիմորդներից ոչ մեկը չի հավաքել: 13,5-17,25 միավոր հավաքել են 6 դիմորդներ կամ նրանց  23,1 տոկոսը, 7,5-13,25 միավոր հավաքել է 13 դիմորդ կամ նրանց 50 տոկոսը: Դրական շեմը չեն հաղթահարել 7 դիմորդ կամ նրանց 26,9 տոկոսը: 102 դիմում-հայտ ներկայացրած դիմորդներից քննությանը ներկայացել էին 26-ը:

Իսպաներեն հանձնած միակ դիմորդը հավաքել է 19,75 միավոր:

 

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply