Երիտասարդ ջութակահարին պարտադիր զինծառայությունից տարկետում է տրվել մինչև 2012-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2011 13:01

Նկատի առնելով ջութակահար Հրաչյա Ավանեսյանի երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան` կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2012 թ. գարնանային զորակոչը։

Երիտասարդ ջութակահարը պարզել էր, որ հետախուզման մեջ է գտնվում, երբ փորձել էր Ռուսաստան մեկնել`  Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթին մասնակցելու համար:

Հրաչյա Ավանեսյանն ավարտել է Երեվանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը: Ավարտել է Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիան՝ հինգ տարի ուսանելով Իգոր Օյստրախի դասարանում: Այժմ սովորում է Գերմանիայում, Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում եւ Բելգիայի Թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում, որտեղ նրան են տրամադրել Իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած «Piatti» ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկկոլո Պագանինին: Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների եւ գրավել առաջին մրցանակ՝ Եհուդի Մենուհինի անվան մրցույթ, Հենրի Վիետանի, Կարլ Նիլսենի եւ էլի մի շարք այլ մրցույթների:

 

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply