Կոտայքի և Շիրակի մարզերում երկու հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 26, 2009 10:20

krakՕգոստոսի 25-ին, ժամը 05.16-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել` 11.25-ին:

Այրվել են Ֆ. Մանուկյանին պատկանող անասնագոմի և օժանդակ շինության տանիքները` համապատասխանաբար 100 քմ և 40 քմ մակերեսներով, ինչպես նաև այնտեղ պահեստավորված 300 հակ չոր խոտ, 100 հակ ծղոտ և 3 խմ աթար:

Նույն օրը, ժամը 21.13-ին հրդեհ է բռնկվել նաև Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում: Փրկարար ծառայության տվյալներով`դեպքի վայր մեկնած հրշեջները հրդեհը մարել են 21.51-ին: Վ. Սարգսյանին պատկանող տան բակում այրվել է պահեստավորված 120 հակ չոր խոտ:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply