Քաղաքապետարանի մոտ վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 17, 2011 12:29
Հունիսի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին 21-ամյա Կարեն Գ.-ն «Օպել Վեկտրա-2» մակնիշի ավտոմեքենայով Աբովյանի քաղաքապետարանի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 928 անգամ:





Facebook
Tweet This