ԳԹԿ տնօրենը գոհ չէ ընդունելության քննությունների պատկերից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2011 12:22

Երեւանի պետական համալսարանում այսօր անցկացվեց «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա» առարկաների միասնական ընդունելության քննությունը: ԵՊՀ-ում «Հայոց պատմություն» առարկայից նախատեսվող 63, իսկ «Ֆիզիկա»-ից’ 65 դիմորդներից քննությանն ընդհանուր առմամբ չէր ներկայացել 30 դիմորդ: Հենց այս քննություններով էլ ավարտվեց ընդունելության քննությունների առաջին փուլը:

Ինչպես նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, ընթացիկ տարվա ընդունելության քննությունների պատկերը գոհացուցիչ չէ, քանի որ միավորները շատ ցածր են, հաճախ նույնիսկ դիմորդներից շատերը չեն կարողանում ապահովել նվազագույն շեմը: «Այսօրվա դիմորդը լավ պատրաստված չէ»,- նշեց Գ. Խաչատրյանը’ հավելելով, որ հատուկենտ դիմորդներ են պատասխանատու վերաբերվում քննական գործընթացին:

Նշենք, որ ընդհանուր առմամբ ԳԹԿ-ն «Հայոց պատմություն» առարկայից ստացել է 300, իսկ «Ֆիզիկա»-ից’ 290 դիմում-հայտ:

 

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply