Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2011 11:53

Հունիսի 16-ին ՝ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3 տան բակում:  Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 12.04-ին:Այրվել է 100 քմ մակերեսով  խոտածածկ տարածք և 6 պտղատու ծառ:

Նմանատիպ հրդեհներ են բռնկվել նաև  Երևան քաղաքի  Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Նաիրի»  մարզադաշտի հարակից տարածքում՝   այրվել է 2250 քմ մակերեսով  խոտածածկ տարածք և 50 քմ  մակերեսով աղբ, Արտաշիսյան փողոցի թիվ 77/1 շենքի հարակից տարածքում՝ այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Սեբաստիայի փողոցի թիվ 32 շենքի հարակից տարածքում՝ այրվել է 1400 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Էրեբունու փողոցի թիվ 38 շենքի հարակից տարածքում՝ այրվել է 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի  Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 184 տան բակում՝ այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և 3 փշատենի:  Հրշեջ-փրկարարների ուժերով հրդեհները մարվել են:

Նույն օրը՝ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում՝ Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրով ընթացող ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել`13.25-ին: Այրվել է «Շիրակ» ՓԲԸ-ին պատկանող «ՈՒԱԶ-390» մակնիշի 283 ՏՕ 45 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը՝ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.02-ին, մարվել`19.20-ին: Այրվել է Օ. Խաչատրյանին պատկանող տան բակում գտնվող 20 քմ մակերեսով օժանդակ շինությունը և այնտեղ պահեստավորված 70 հակ անասնակեր:

Հունիսի 17-ին ժամը  01.08-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի վերջնամասում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.08-ին, մարվել`03.30-ին: Այրվել է մեկ հարկանի շինություն 200 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 02.52-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վեդի քաղաքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել`04.19-ին: Այրվել են Կ. Գուբանովին պատկանող կիսակառույց տան 1-ին հարկի ծածկի 130 քմ մակերեսով փայտյա կառու­ցա­տարրերը:

Նույն օրը՝ժամը 07.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երևան» ՋԷԿ-ի պահեստներում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման բաժնի օպերատիվ խումբը: Քիչ անց՝օգնության կանչով դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ, մեկ մարտական հաշվարկ հատուկ հրդեհաշիջման ջոկատից և ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել`08.37-ին: Այրվել է նորակառույց պահեստ  450 քմ մակերեսով ՝իր գույքով:

 

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply