Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսում սեփական լոբբիի համար ծախսել է 4.2 մլն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2009 9:51

propublicajpg_resized_x_300Ամերիկյան «ProPublica» հետազոտական կենտրոնը, հենվելով ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների վրա, հայտնել է, որ Թուրքիան զբաղեցնում է չորորդ տեղը այն երկրների շարքում, որոնք ամենամեծ գումարներն են ծախսել ԱՄՆ Կոնգերսում սեփական շահերին ուղղված լոբբիստական գործունեության համար:

«ProPublica»-ի տվյալներով, Թուրքիան Կոնգրեսի հետ շփում է ունեցել 2.267 անգամ և լոբբինգի նպատակով ծախսել 4.2 մլն դոլար:

Լոբբինգի համար ծախսած գումարներով առաջին տեղը զբաղեցնում է Արաբական Միացյալ Էմիրությունները, որը ծախսել է 6 մլն դոլար: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է` իր 4.23 մլն ներդրումով, իսկ երրորդ տեղում` 4.285 մլն դոլար ծախսած Ճապոնիան:

Ըստ հետազոտական կենտրոնի, Ադրբեջանը նույնպես ուժեղացրել է իր լոբբին ԱՄՆ Կոնգրեսում, որը, հիմնականում, ուղղված է Ջեքսոն-Վենիկի ուղղման վերացմանը, սակայն, այդ նպատակով նրա կատարած ծախսերը չեն հրապարակվում:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply