Երկվորյակների մրցակցությունը հանգեցրեց անորեքսիայի
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 17, 2011 10:57
11-ամյա երկվորյակ քույրիկները որոշեցին մրցակցել. յուրաքանչյուրը երդվեց ավելի բարեկազմ դառնալ, քան մյուս քույրը:
Իսկ հիմա նրանց կյանքի համար պայքարում են բժիշկները: Այդ ահավոր մրցակցության առիթը եղել է հոր անզգույշ դիտողությունը նրանց կլորիկության վերաբերյալ, ինչը, փաստորեն, դատավճռի վերածվեց:
Այդ օրվանից սկիզբնավորվեց մրցակցությունը բարեկազմության համար, որը ձգվում է արդեն 22 տարի:
Այժմ կանայք խոստովանում են, որ այդ մոլուցքի վերածված գաղափարն իրենց զրկել է անձնական կյանքից և սեփական մազերից: Հիմա նրանք շարունակական հսկողության տակ են գտնվում: Նրանց սիրտը կարող է յուրաքանչյուր պահի դադարի բաբախելուց:
Չնայած նրանք էլ դիպլոմակիր բժշկուհիներ են դարձել, սակայն սեփական դարդին դարման չունեն:






Facebook
Tweet This
Email This Post
