Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2011 1:51

Անցած մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի նախագահի եւ կառավարության անդամների կողմից բազմաթիվ անգամներ ուղղակիորեն հնչեցվել են պատերազմի սպառնալիքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, այս մասին նշվում է հունիսի 15-ին Եվրոպական խորհրդարանում կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ամփոփիչ հոդվածում: Նրանում նաեւ մեջբերվում է ամենավերջին սպառնալիքը, որն արել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ, խորհրդարանի Անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը, ով հունիսի 14-ին հայտարարել էր, որ «եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չլուծվի խաղաղ ճանապարհով, եւ եթե կազանյան հանդիպումից հետո զրոյացվեն մեր հույսերը, Ադրբեջանն իրեն իրավունք կվերապահի ազատագրելու իր տարածքները, որոնք գրավվել են ռազմական միջոցներով»:

Այս առիթով Եվրոպական խորհրդարանը հիշեցնում է Բիշքեկի հրադադարի մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի հետ եւ մի շարք երկկողմ համաձայնագրերում ստանձնած Ադրբեջանի պարտավորությունները: «Ցավոք, այս ինստիտուտները հազվադեպ են դատապարտում նման պատերազմական սպառնալիքները»,- նշվում է ամփոփիչ հոդվածում:

 

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply