Հայաստանի ճարտարապետների միության Հայտարարությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2011 20:34

Գիտակցելով ճարտարապետության հիմնարար դերն ու անուրանալի նշանակությունը հանրության  կենսագործունեության անվտանգ ու առողջ միջավայրի ձևավորման, նյութական մշակույթի արժեքների պահպանման ու  դրանց հենքի վրա նորի ստեղծման ու զարգացման գործում,

ընդունելով, որ վերջին տասնամյակներին ճարտարապետության ու քաղաքաշինության ոլորտում մեր մշակութային  նվաճումներն անհամեմատ ավելի նվազ են, քան կորուստները,

նշելով, որ ոլորտի կառավարման մեջ, ի հակադրություն գործող օրենսդրության,դեռևս վճռորոշ են սուբյեկտիվ  որոշումները, այդ թվում նաև` ճարտարապետական ստեղծագործության հեղինակի ընտրության գործում,

հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտում ընդունվող որոշումների նկատմամբ հասարակական լայն շրջանակների ու  ինքնակազմակերպված միավորումների աճող հետաքրքրությունն, ինչպես նաև պետական կառավարման և տեղական  ինքնակառավարման մարմինների կողմից հանրության պահանջներին արձագանքելու նոր ձևավորվող մշակույթը,

դիմում է

Հայաստանի Հանրապետության հասարակությանը,ՀայաստանիՀանրապետության Նախագահին, Ազգային   ժողովին և Կառավարությանը հետևյալ առաջարկություններով, որոնք առաջիկա տարիներին ուղեցույց են   հանդիսանալու կառույցի գործունեության համար.

• Հայաստանի Հանրապետության տարածքում ճարտարապետական մասնագիտական գործունեության

կարգավորման մասին նոր օրենքի ընդունմամբ ամրագրել ճարտարապետի արժանապատիվ դերը

քաղաքաշինական միջավայրի փոփոխությունների ծրագրավորման և իրականացման գործընթացում,

ճարտարապետական մասնագիտական գործունեության կարգավորման (ինքնակարգավորման) գործը վստահել

Հայաստանի ճարտարապետների միությանը, փոխանցելով նրան մասնագետների որակավորման և

արտոնագրման լիազորությունը, ինչպես ընդունված է զարգացած երկրների համակարգերում,

• վերանայել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքաշինական ոլորտի

կառավարման օղակների կազմակերպական ու կադրային համալրման քաղաքականությունը,

• կարևոր քաղաքաշինական փոփոխությունների ծրագրումն ու կառույցների նախագծումը կազմակերպել

բացառապես մրցույթների միջոցով, ապահովելով մասնագիտական ու հանրային կարծիքի ձևավորմանը

միտված քննարկումների ու հրապարակումների կայացում,

• Հայաստանի ճարտարապետների միությունը, որը Ճարտարապետների միջազգային միության գործող անդամ է,

հայտնում է իր անվերապահ պատրաստակամությունը համագործակցել բոլոր պետական մարմինների ու

հաստատությունների, հասարակական միավորումների ու խմբերի, ճարտարապետների, այլ մասնագետների ու

կառուցապատողների հետ ՀՀ ամբողջ տարածքում քաղաքաշինական միջավայրի ձևավորման և’ ընդհանրական,

և’ կոնկրետ առարկայական հարցերի քննարկումներ կազմակերպելու, դրանց վերաբերյալ կարծիք ձևավորելու,

վերջնական արդյունքի հասարակական արժեքը հրապարակայնորեն ձևակերպելու գործում:

Վերը շարադրվածը ենթադրում է Հայաստանի ճարտարապետների միության որակապես նոր համագործակցությունը

ինչպես պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ողջ հասարակության հետ:

Հայաստանի ճարտարապետների միության 17-րդ համագումարի հանձնարարությամբ`

Ճարտարապետների միության վարչություն

ք. Երեւան, 15 հունիս 2011թ.

 

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply