Վաղը կավարտվի ընդունելության քննությունների 1-ին փուլը
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 16, 2011 16:46
Երևանի պետական համալսարանում վաղը` հունիսի 17-ին, կանցկացվի «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա» առարկաների միասնական ընդունելության քննությունը: ԵՊՀ-ում «Հայոց պատմություն» առարկայից քննություն կտան 63, իսկ «Ֆիզիկա»-ից` 65 դիմորդներ:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլ պատասխանատու Գայանե Մանուկյանի խոսքով` ընդհանուր առմամբ ԳԹԿ-ն «Հայոց պատմություն» առարկայից ստացել է 300, իսկ «Ֆիզիկա»-ից` 290 դիմում-հայտ:
Հունիսի 17-ի քննությամբ կավարտվի ընդունելության քննությունների առաջին փուլը, իսկ միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը Հայաստանում կսկսվի հունիսի 24-ից եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 2-ը: «Երկրորդ փուլին հիմնականում սպասվում է, որ կմասնակցեն բանակից զորացրվածները, Ջավախքի մեր հայրենակիցները և վերջապես նրանք, ովքեր նոր են ավարտել որևէ օտար պետության ուսումնական հաստատություն»,- ասում է Մանուկյանը:






Facebook
Tweet This
Email This Post
