Արքայազնը վերադառնում է պատերազմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2011 16:08

Մեծ Բրիտանիայի երիտասարդ ներկայացուցիչը որոշ ժամանակով ստիպված կլինի մոռանալ անձնական կյանքը կարգավորելու մասին ու վերադառնալ մարտական գործողությունների վայր, որը հեղված է իր համերկրացիների  արյունով:

Ինչպես հայտնի է դարձել, բրիտանական արքայազն Հարրին ինքն է պատրաստակամություն հայտնել  Աֆղանստան վերադառնալու ու իսլամական ահաբեկչության դեմ որպես «Apache» ռազմական ինքնաթիռի  օդաչու պայքարելու մասին:

Ամենայն հավանականությամբ, արքայազնը Աֆղանստան կմեկնի հաջորդ տարի` հատուկ մասնագիտական պատրաստվածություն ստանալուց հետո:

Ի դեպ, բրիտանական  արքայական ընտանիքի համար ծառայությունը պատվավոր պարտականություն է համարվում: Ավելի վաղ բրիտանական բանակում ծառայել է նաև Հարրիի հայրը` արքայազն Չարլզը, իսկ նրա ավագ եղբայրը` Ուիլյամը, չնայած վերջերս է ամուսնացել, նույնպես պատրաստվում է վերադառնալ ծառայության:

 

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply