Քադաֆին առաջարկել է Լիբիայում ընտրություններ անցկացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2011 15:12

Մուամմար Քադաֆին պատրաստ է Լիբիայում  միջազգային հսկողության ներքո ազատ ընտրություններ անցկացնելուն, այդ մասին իտալական թերթին հայտնել է նրա որդին: «Ընտրությունները կարելի է անցկացնել 3 ամսվա ընթացքում: Ամենաուշը` մինչև տարվա վերջ»:

Թափանցիկությունը կերաշխավորվի միջազգային դիտորդների ներկայությամբ: Նա նշել է նաև, որ դրանք առավելագույնս ազնվորեն են կազմակերպվելու: «Ես չեմ կասկածում, որ լիբիացիների մեծամասնությունը կպաշտպանի իմ հոր թեկնածությունը», իսկ ապստամբներին համարում է  մոլեռանդ-իսլամիստներ, ահաբեկիչներ, որոնք ուղարկված են դրսից, վարձկանների կողմից, որոնք գործում են Նիկոլյա Սարկոզիի պատվերով:

Նա նշել է նաև, որ հայրը ոչ  մի դեպքում չի լքի Լիբիան, քանի որ այնտեղ է ծնվել ու  իր հողում էլ ուզում է թաղվել:

 

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply