Խոզի գրիպի պատճառով Եգիպտոսում հետաձգվել են ջրային պոլոյի մրցումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2009 9:38

262305Եգիպտոսում մի խումբ սպորտսմեններ վարակվել են A/H1N1 վիրուսով (խոզի գրիպ), ինչի պատճառով ջրային պոլոյի մրցումները հետաձգվել են:

Ինչպես հաղորդել են եգիպտական ԶԼՄ-ները, օգոստոսի ընթացքում ակումբային մրցաշարերի մասնակիցներից 23-ը վարակվել են A/H1N1 վիրուսով:

Միացյալ արաբական էմիրությունների Առողջապահության նախարարությունը, հիմնվելով համաշխարհային գիտական հետազոտությունների վրա, հերքել է A/H1N1 վիրուսի տարածման հնարավորությունը ջրավազանների ջրի միջոցով: Նախարարության տեղեկագրում նշվել է, որ ուժեղ քլորացված ջուրը խոչընդոտում է ջրում վարակի տարածման հնարավորությունը:
Տեղեկագրում առաջարկված է նաև մեծացնել ջրավազաններում քլորի քանակությունը:

Մասնագետների հավաստմամբ, սպորտսմենները կարող էին վարակվել այլ ճանապարհներով, սակայն ոչ ջրային մրցումների ժամանակ: Չնայած բժիշկների հավաստումների` Եգիպտոսի կառավարությունը որոշել է հետաձգել մրցումները նվազագույնը մեկ շաբաթով:

Այս պահին Եգիպտոսում խոզագրիպով վարակվածների թիվը ավելի քան 630 է:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply