Տնօրենների հավաստագրման քննությունը չեն հաղթահարել 17 հավակնորդներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2011 15:34

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության համար հայտագրված 94 հավակնորդից հունիսի 15-ին քննության գրավոր փուլին մասնակցել են 92-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը, գրավոր քննության նվազագույն շեմը չեն հաղթահարել 4, իսկ բանավորը’ 13 հավակնորդներ: Ընդհանուր առմամբ, քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 75 հավակնորդներ:

Նշենք, որ հավաստագրման հաջորդ քննության գրավոր փուլը տեղի կունենա հունիսի 21-ին, բանավորը’ 22-ին:

 

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply