Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենը «ինապլանիտյանին» չէ եւ տեսնում է վերելակների վիճակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2011 14:40

Երեւանում գրանցված 4830 վերելակներից փորձաքննություն է անցել 2898-ը, որոնցից բացասական եզրակացություն է ստացել 361-ը: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը: Ըստ որում`մեծամասամբ բացասական եզրակացություն են ստացել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի վերելակները: Այստեղ 1200 վերելակներից 312-ը  բացասական եզրակացություն է ստացել:

Նրա գնահատմամբ, Երեւան քաղաքի վերելակների 30 տոկոսը պետք է դադարեն գործել, բայց եթե դա արվի, Աշոտ Պետրոսյանի խոսքով` բում է լինելու: «Դուք մի մտածեք, թե ես «ինապլանիտյանին» եմ, լիֆտ չեմ մտնում, չեմ տեսնում լիֆտերի վիճակը»,- ասաց Աշոտ Պետրոսյանը` նշելով, որ կան վերելակներ, որոնք ունեն թերություններ, բայց քանի որ դրանք մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, ուստի շահագործումը չի դադարեցվում:

Աշոտ Պետրոյսանը նշեց. որ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը ստուգող, վերահսկող կառույց չէ, տնտեսվարող սուբյեկտները կնքում են պայմանագիր եւ նրանք իրականացնում են փորձաքննություն: Փորձագիտական խումբը ուսումնասիրում է, թե վերելակը պահանջներին համապատասխանում է, թե` ոչ: Եթե բացասական եզրակացություն են ստանում եւ շարունակում են շահագործվել, 1մլն տույժ են ստանում:

Նա կարգադրել է, որ փորձաքննություն անցած վերելակները փորձաքննության փաստաթուղթը փակցնեն վերելակում: «Օրենքի համաձայն, տեխնիկական անվտանգության պատասախանատվություն կրում են տնտեսվարող սուբյեկտները»,- ասաց Աշոտ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է վերելակների ոլորտում վերահսկողությանը, ապա Աշոտ Պետրոսյանը շատ ուշագրավ պատասխան տվեց. «Լիֆտը դա մեքենա է, ինքնաշարժ մեքենա, կոմունիստական իրականության մեջ անընդհատ հսկող համակարգ կար, մենք 21-րդ դարում ենք ապրում, ինչքան շատ վերահսկող լինեն, այնքան վատ, ինչքան մեր պատասախանատվությունը մեծ լինի, այնքան լավ: Չի կարելի անընդհատ հսկող, հսկող, հսկող, ի՞նչ հսկող»։
NEWS.am

 

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply