Անսովոր «ջերմային բռնկում» է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2011 14:29

Գիտնականները դեռևս ոչ մի անգամ այսպիսի դեպք չէին գրանցել. ընդամենը 20 րոպեում քաղաքի տարածքում ջերմաստիճանը բարձրացել է ամբողջ 10°-ով (29-ից հասնելով 39 աստիճան Ցելսիուսի), չնայած այդ պահին արևն արդեն հորիզոնի ետևում էր գտնվում:

Նմանատիպ արտասովոր երևույթ են գրանցել ամերիկացի օդերևութաբանները Ուիչիտո քաղաքի տարածքում (Քանզասի նահանգ), տեղական ժամանակով ժամը 00:22-ին, երբ բնակիչների մեծամասնությունը քնած է եղել:

Ներկայումս մասնագետները դժվարանում են բացատրել երևույթի պատճառը, որում հաստատ Արեգակի ակտիվությունն է «մեղավորը»:

Որոշ մասնագետներ ենթադրում են, որ  պատճառը օդային հոսքի ուղղահայաց շարժումն է Երկրի մակերևույթի նկատմամբ. ըստ երևույթին մթնոլորտի  ավելի վերին շերտերի տաքացած օդի հոսանքն է  հասել  Երկրի մակերևույթ:

 

Դիտվել է 1800 անգամ:
Print Friendly

Leave a Reply