Ճապոնացիներն ինքասպան են լինում «Ֆուկուսիմայի» վթարի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2011 14:07

ԱԷԿ-ի վթարը ողջ երկրի համար իսկական ողբերգություն էր, քանի որ այն  հսկայական բացասական հետևանք է թողել մարդկանց հոգեկան ու զգայական հավասարակշռության վրա:

Ճապոնական ԶԼՄ-ները գրել են մի ֆերմերի մասին, ում տնտեսությունը գտնվում է անմիջականորեն ԱԷԿ-ի 40 կմ-անոց շառավղում: Նա ինքնասպան է եղել ու իր թողած գրության մեջ  իր մահվան պատճառը համարել ԱԷԿ-ը:

Հոգեբանների կարծիքով, տղամարդը զգացել է, որ շուտով կսնանկանա ու չի կարողանա ծայրը ծայրին հասցնել, իսկ վարակված հողակտորը, բնականաբար,  ոչ մեկն էլ չի գնի, քանի որ այն այլևս պիտանի չէ գյուղմթերք արտադրելու համար: Չի բացառվում, որ այս ինքասպանությանը հետևեն էլի դեպքեր:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply