Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն կամ ե՞րբ տնից դուրս չգալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 18, 2011 7:00

«Ուղևորներից մեկը զոհվել է..», «բախվել են..», «մեքենան շրջվել է..», «անհայտ մակնիշի ավտոմեքենան..» ևն. այսօրինակ չարագույժ տողերով էլ սկսվում է մեր առօրյան:

Ըստ 02 շաբաթաթերթի 20 (1019)` աշխարհում ամեն տարի ճանապարհատրանսպորտային (ՃՏ) պատահարների հետևանքով զոհվում է 1,2 մլն մարդ, ավելի քան 50 մլն մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստանում: Պատահարների հետևանքով տուժածների 90%-ը բաժին է ընկնում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին:

Մասնագետների հաշվարկով` 2020 թվականին ՃՏ պատահարներն իրենց վտանգավորության աստիճանով մարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկը կլինեն` զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին և միաբևեռ դեպրեսիային:

Որոշ տվյալներով` ավտոմեքենայի ի հայտ գալուց մինչ օրս ՃՏ պատահարների հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան XX դարի բոլոր պատերազմների հետևանքով:

Միայն հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 574 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 60 մարդ զոհվել է, 832-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Պատահարները շարունակվում են ու շատանում:

Անցած 4 ամիսներին ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կազմվել է 478 արձանագրություն: Դրանց առավելագույն մասը (շուրջ 432) կազմվել է վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում[1] վարելու համար.

–         Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի կողմից լուսացույցի կամ կարգավորողի

արգելող ազդանշանին չենթարկվելու կամ երթևեկության սահմանած արագությունը գերազանցելու համար (1):

–         Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու

համար, երբ նրանք գտնվել են միայն ալկոհոլի ազդեցության տակ (279):

–         Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու

համար, երբ նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել  է 0.5 միլիգրամը, կամ երբ նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1.6 գրամը (143):

–         Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու

համար, երբ նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել  է 0.5 միլիգրամը, կամ երբ նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1.6 գրամը, որը կատարել է ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի կամ թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլի վարորդը (8):

–         Ոչ սթափ վիճակում  մեկ տարվա ընթացքում կրկին անգամ տրանսպորտային

միջոցներ վարելու համար, երբ վարորդը տրանսպորտային  միջոցը վարելու իրավունք չի ունեցել (1)։

Որպեսզի ավելի պատկերավոր լինի ՀՀ տարածքում ՃՏ պատահարների վերաբերյալ տեղեկատվությունը, ստորև ներկայացնում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ ոստիկանության տվյալների ու վիճակագրության օգնությամբ ստեղծված աղյուսակները:

 

Պատահարների

քանակը Զոհվել է Վիրավորվել է

2010թ. 1974                                        294                                          2670

2009թ. 2002                                        325                                          2573

2008թ. 2202                                        407                                          3125

2007թ. 1943                                        371                                          2720

2006թ.                       1574                                        332                                          2089

2005թ. 1312                                        310                                          1774

2004թ. 1164                                        259                                          1492

2010 թ. ճանապարհատրանսպորտային պատահարները

Բախման դեպքեր Շրջման դեպքեր Վրաերթի դեպքեր[2]
654 313 752

Զոհեր 61 65 137
Մարմնական

վնասվածքներ

474 474 683

Նույն վիճակագրությունից պարզ են դառնում տնից դուրս գալու հիմնական վտանգավոր ժամերը: Այսպես, ամենավտանգավոր ժամերը 18.00-ից 21.00-ն են. նախորդ տարի այս ժամերին ՃՏ պատահարներից 72 մարդ զոհվել է, 538-ը` ստացել մարմնական վնասվածքներ:

Զոհվելու հավանականությունը ՃՏ պատահարներից բարձր է նաև ժամը 21.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում. անցյալ տարի միայն այս 3 ժամերի ընթացքում ՃՏ պատահարներից զոհվել է 67 մարդ, և 639-ը` ստացել մարմնական վնասվածքներ:

Զոհվելու հավանականությունը բարձր է կիրակի օրերին: Անցյալ տարի միայն հանգստյան այդ օրը տեղի է ունեցել 313 ՃՏ պատահար, որի հետևանքով զոհվել է 47 մարդ,  468-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Վտանգավոր է նաև երկուշաբթի օրը տնից դուրս գալը: Անցյալ տարի 306 ՃՏ պատահար է գրանցվել այդ օրերին, որի հետևանքով 37 մարդ զոհվել է, 433-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Վիճակագրության ուսումնասիրությունը  հնարավորություն է տալիս ասելու, որ ՀՀ տարածքում արձանագրված ՃՊ պատահարների մոտ 25 %-ը լինում է Երևանում:

Բայց ամենաուշագրավն այն է, որ անցյալ տարվա ընթացքում ՀՀ տարածքում  արձանագրված1974 ՃՏ պատահարներից 206-ը տեղի է ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, ինչի հետևանքով 16 անչափահաս զոհվել է, 222-ը՝  ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


[1] «Վարչական  իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն

նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ՝ 0.4 միլիգրամից ավելի է: Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ մեզի մեջ թմրանյութի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

 

[2] Դրանցից 165-ը խոչընդոտի վրաերթի դեպքեր են, որոնց հետևանքով 23 մարդ զոհվել է, 238-ը` ստացել մարմնական վնասվածքներ:

 

 

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply