Հունաստանում ցուցարարները շրջապատել են խորհրդարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2011 13:48

Մոտ 20 000 մարդ է դուրս եկել Աթենքի փողոցներ: Նրանք շշեր, յոգուրտ, աթոռներ են նետում հյուրանոցների ու այլ շենքերի վրա:

Երեքշաբթի առավոտյան հազարավոր ցուցարարներ էին հավաքվել Հունաստանի մայրաքաղաքի  Սինտագմա հրապարակում: Նրանք հակակառավարական ու վիրավորական արտահայտություններ էին անում խորհրդարանի պատգամավորների հասցեին: Ողջ օրը խաթարվեց հասարակական տրանսպորտի  ու բանկերի աշխատանքը, քանի որ  պետական ու առևտրային ընկերությունների  հիմնական արհմիությունները ակտիվորեն մասնակցում են գործադուլին: Հիվանդանոցներում աշխատում են միայն շտապօգնության բաժանմունքները:

Սա Հունաստանում այս տարվա  արդեն 3-րդ գործադուլն է: Վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն պետք է խորհրդարանում քննարկման դնի հնգամյա տնտեսական պլանը, որպեսզի ԵՄ-ից  և ԱՄՀ-ից ֆինանսական աջակցություն ստանա: Սակայն այդ պլանը ենթադրում է հարկերի բարձրացում ու պետծախսերի կրճատում: Հունաստանի բնակիչները դժգոհ են առաջիկա փոփոխություններից:

Նախատեսված էր խաղաղ գործադուլ, սակայն  այդ շարժումն աստիճանաբար ագրեսիվ բնույթ է ստանում:

 

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply