Մարմնի հանրահաշիվ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 17, 2011 7:00

Շատերը կարող են հպարտությամբ ցուցադրել գերազանց ավարտականը, որում հանրահաշվի դիմաց գրանցված է «գերազանց»: Դպրոցում ստացած թվաբանական, ապա հանրահաշվական գիտելիքները երբեմն այնքան ծավալուն են  լինում և  խորը, որ զարմանալի չէ, երբ նույնիսկ խոր ծերության տարիներին էլ կարողանում ենք առանց հաշվիչի, ասենք` խանութում, կատարել թվաբանական գործողություններ, իսկ ավելի ընդունակներն էլ կարողանում են մտովի տոկոսներ հաշվել ու ավելի բարդ գործողություններ անել:

Սակայն այս ամենը մանրուք է  այն մաթեմատիկական աշխարհի հետ համեմատած, որը մեր մեջ է:

Այսպես, մարդկային միջին ուղեղը կշռում է 1,4 կգ, ընդ որում, այս դեպքում ամենևին էլ կարևոր չէ, թե ում ուղեղն է: Այնպես որ, եթե ընկերոջդ գլխարկը քեզ համար փոքր է, դա դեռևս չի նշանակում, որ դու ավելի խելացի ես, քան ընկերդ: Չնայած ուղեղի ծավալն այնքան էլ մեծ չէ ու   90% ջրից է կազմված , միևնույն է, ուղեղը սպառում է օրգանիզմի թթվածնի ու շաքարի ընդամենը 25%-ը:

Մի ակնախնձորը կշռում է 28 գ: Եթե սիրում եք ինտերնետից գրքեր ու զանազան տեղեկություններ բեռնել, ապա հիշեք, որ մեր աչքերը տպագիր տեղեկությունը համակարգչային էկրանից 25%-ով ավելի դանդաղ են ընկալում, քան թղթից: Մի հետաքրքիր փաստ ևս. տղամարդիկ աչքերը կանանցից երկու անգամ ավելի քիչ են թարթում, տարեկան` 6205000 անգամ, ընդ որում, ամեն անգամ թարթելու  տևողությունը 0,3 վայրկյան է, հետևաբար, դժվար չէ հաշվարկել, որ թարթելով աչքերը տարվա ընթացքում փակ վիճակում են պահում 21,5 օր:

Եթե մարդիկ ողջ կյանքում «երկարեին», ապա նրանց միջին բոյը կլիներ 6 մ, իսկ քաշը` 255 կգ:

Երկարության հետ կապված ևս մի հետաքրքիր փաստ. տղամարդկանց ոտքի թաթը հավասար է դաստակի ու արմունկի միջև ընկած հատվածի երկարությանը:

Մարդու ոտքերը ուղիղ նշանակությամբ կիրառելու դեպքում 60 տարեկանում արդեն մարդը,  ասենք, 5 անգամ հատած է լինում «հասարակածը»: Իսկ մարդու ոտքերի երկարությունը կապված է սրտի աշխատանքի հետ. եթե ձեր ոտքերը 1,5 սմ-ով կարճ են, ասենք, ձեր հարևանի ոտքերից, ուրեմն սրտանոթային հիվանդությունների հավանականությունը  ձեր դեպքում 10%-ով ավելի է:

Մարդու հազի (այսինքն` օդանման շիթը, որը պոկվում է թոքերից) արագությունը կազմում է ժամում 900 կմ/ժամ: Դա ավելի արագ է, քան ժամանակակից ինքնաթիռինը: Ավելի թույլ է փռշտոցի արագությունը` 177 կմ/ժամ:

Ի դեպ, թքի մասին. ողջ կյանքում մարդու մոտ արտադրվում է 23600 լիտր թուք և  18 000 լիտր քրտինք:

Փակեք քիթը, քանզի  հաշվարկվել է, որ  ողջ կյանքում տղամարդը բաց է թողնում 209 000 անգամ, իսկ կինը` 232 000 անգամ, սակայն  դրա համար  կնոջը  խստորեն մի դատեք, պարզապես նա տղամարդուց ավելի երկարակյաց է (ամեն ինչի համար պետք է վճարել):

Մազերը օրական երկարում են  0,3-0,35 մմ, այսինքն` տարեկան 12 սմ, իսկ մազի  «կյանքի» տևողությունը 2-4 տարի է: Կարմրահերների գլխի մազերի քանակը 80 000 է, իսկ թխահերներինը` 100 000, շիկահերներինը` 140 000, իսկ ողջ կյանքում մարդու մազերի երկարությունը 1008000 կմ է (կարելի է դրանով 22 անգամ փաթաթել հասարակածը): Եղունգներն աճում են օրական 0,123 մմ արագությամբ: Եղունգի երկարությունը կախված չէ տարվա եղանակից, սնունդից, գտնվելու վայրից: Սակայն, տարիքի հետ եղունգների աճման արագությունը նույնպես նվազում է ու արդեն 61 տարեկանում օրական կազմում է 0,1 մմ, իսկ  ևս 6 տարի անց` 0,095 մմ:

Ի վերջո, կյանքի ընթացքում միջին վիճակագրական  մարդու սիրտը  33 00000000 զարկ է անում:

 

Դիտվել է 1698 անգամ:
Print Friendly

Leave a Reply