Մրցեցին Հայաստանի և Վրաստանի պատանի ֆուտբոլիստները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 16, 2011 13:56

Հանքավանի մարզաբազայում կայացավ Հայաստանի և Վրաստանի մինչև 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների միջև նախատեսված երկու ընկերական հանդիպումներից առաջինը: Երկորրդ տարին անընդմեջ մեր երկրների հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Հանքավանում և այդ ընթացքում մրցում են ընկերական հանդիպումներում: 2010թ-ին մեր հյուրն էր Վրաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին, որի հետ հանդիպումներում գրանցվել էր միևնույն 0:0 հաշիվը: Այս անգամ էլ թիմերը չկարողացան բացել հաշիվը, չնայած որ և դաշտի տերերը և հյուրերը հաղթանակ տանելու բազմաթիվ հնարավորություններ ունեին: Հանդիպմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և մարզիչ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը:

Հունիսի 17-ին ժամը 12:00 Հայաստանի և Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների կանցկացնեն երկրորդ ընկերական հանդիպումը:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան-Վրաստան` 0:0

Մրցավար` Արման Վարդանյան (Բյուրեղավան)

Հայաստանի հավաքական` Հովհաննես Ղազարյան, Արմեն Հովհաննիսյան (Ռոբերտ Հակոբյան, 62), Նարեկ Պետրոսյան, Դավիթ Մուրադյան (Հովհաննես Փափազյան, 77), Վահան Ադլոյան, Հայկ Սարգսյան (Խաչատուր Խաչատրյան, 77), Ավիկ Բարսեղյան (Օրբել Համբարձումյան, 40), Արամ Սարգսյան (Արտակ Էկնոյան, 55), Էդուարդ Ավագյան, Նորայր Տիգրանյան (Վարդան Խաչատրյան, 69), Գեղամ Թումբարյան (Միքայել Խաշմանյան, 45): Գլխավոր մարզիչ` Ռոման Սիմոնյան

Վրաստըանի հավաքական` Դավիթ Բաազով, Զուրա Գելաշվիլի, Զուրաբ Մալանիա, Լուկա Ցիտլիձե (Գագի Մարգվելաշվիլի, 58), Գիորգի Թևզաձե (Օթար Ճիճագուա, 77), Զուրաբ Ջափիաշվիլի, Լուկա Զարանդիա (Գիորգի Խորխելի, 40), Թենգիզ Գորոզիա (Անրի Արվելաձե, 46), Ռոման Ճանտուրիա (Ռևազ Բարամիձե, 72), Ծոտնե Մեսխի (Գիորգի Խարաիշվիլի, 46), Օթար Կոբախիձե (Բակուր Գաբեդավա, 58): Գլխավոր մարզիչ`Գելա Շեկիլաձե

Զգուշացվել է Նարեկ Պետրոսյանը, 79

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply