Բադրիջանային հովհար կամ «Հազարան բլբուլ»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 16, 2011 7:55

Բաղադրությունը

500 գ բադրիջան

բեկոն կամ ապխտած միս` 70-100 գ

լոլիկ` 1,2 հատ

տաքդեղ 1 հատ (բուլղարական կամ տեղական մեծ)

կոշտ պանիր

մայոնեզ, սխտոր, կանաչի` մաղադանոս կամ համեմ, աղ ու պղպեղ

Պատրաստման եղանակը

Բադրիջանը լվանալ, չորացնել ու յուրաքանչյուրը երկայնակի երկու մասի բաժանել (ցանկալի է առանց կոթունը հեռացնելու): Յուրաքանչյուր կեսը նույնպես շերտատել մինչև հիմքը, այնպես, որ  ամբողջականությունը պահպանվի: Շերտերի արանքում աղ ցանել, ապա 30 րոպեից լվանալ ու կրկին չորացնել: Տաքդեղը լվանալ, երկարությամբ շերտատել, լոլիկը` շրջանաձև կամ էլ կիսաշրջանաձև կտրատել: Պանիրը նույնպես շերտատել: Բադրիջանի պատրաստի շերտերը յուղապատ տապակի մեջ շարել, շերտերի արանքում բեկոն,  լոլիկ, տաքդեղ ու պանիր շարել: Մանրացրած սխտորը խառնել մայոնեզի, կտրատած կանաչու, աղ ու պղպեղի հետ և բադրիջանը պատել այդ խառնուրդով կամ էլ պարզապես մայոնեզով: Տապակը տեղադրել ջեռոցի մեջ և եփել 30 րոպե` 180՛ ջերմաստիճանում: Կարելի  է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

 

Դիտվել է 2623 անգամ:
Print Friendly

Leave a Reply