Թայվանում մահացել է աշխարհի ամենածեր կանացից մեկը. նա երբևէ ամուսնացած չի եղել

Օրվա լուր | | August 25, 2009 16:55

Բունունների բնակավայր Թայվանում

Բունունների բնակավայր Թայվանում

Մահացել է երկրագնդի ամենածեր բնակիչներից մեկը` Թայվանի բնակիչ 125-ամյա Հու Էմեյը: Նրա անձնական փաստաթղթերում նշվում է, որ նա ծնվել է 1885 թվականի փետրվարի 10-ին:

Երկարակյաց կինը Թայվանի բնիկ էթնիկ խմբերից մեկի ներկայացուցիչ է· նա լեռնային գյուղերում ապրող բունուն ցեղից է: Մաքուր օդի և ակտիվ կենսաձևի շնորհիվ Հու Էմեյը գրեթե երբեք չի հիվանդացել: Նա նաև երբևէ ամուսնացած չի եղել:

6 տարի առաջ Հու Էմեյը վերջույթների կոտրվածքի պատճառով անվասայլակին հայտնվեց, սակայն նրա առողջությունն էլի ամուր էր: Ցեղակիցների խոսքերով` նա ուներ շատ լավ լսողություն և ախորժակ: Լուրջ հիվանդություն ի հայտ էր եկել կնոջ մոտ միայն այս տարվա փետրվարին· նա ստամոքսի քաղցկեղ ուներ:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply