23-ամյա երիտասարդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2011 12:48

Հունիսի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ին 23-ամյա Դավիթ Ա.-ն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 78-ամյա Քնարիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դավիթ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply