Ակցիա Երևանում` «Աշխարհն առանց սովի – Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 16, 2011 12:42
Վաղը` հունիսի 17-ին, տեղի կունենա «Աշխարհն առանց սովի: Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մեր երկիրը» խորագրով ակցիա:
Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը աշխրահի 70 երկրներում սկսում է համաշխարհային արշավ` Աշխարհն առանց սովի (GROW արշավ) կարգախոսով, որի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում: Այն մեր և միլիոնավոր այլ մարդկանց համաշխարհային արշավն է «Աշխարհն առանց սովի – Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը» կարգախոսի ներքո:
Երևանում ակցիան կմեկնարկի ժամը 9:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի մուտքի մոտ /հասցե` Մհեր Մկրտչյան 5/, որտեղ կազմակերպության կամավորները քարոզարշավի ուղերձները կհղեն կառավարության անդամներին, Տնտեսական միցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներին, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և իշխանության այլ ներկայացուցիչներին:
Ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապեըության հրապարակում կսկսվի ստորագրահավաք ակցիան, որի նպատակն է մեր քաղաքացիների ձայնն ու մտահոգությունները հասանելի դարձնել երկրում որոշումներ կայացնողներին: ժամը 12:00-ից 15:00 Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում քաղաքացիները հնարավորություն կունենան միանալ Ոչ պարենամթերքների կամայական գնաճին; Ոչ ասենք տեղական արտադրության հաշվին ներկրվող պարենամթերքին: Այո գյուղմթերքի տեղական արտադրությանը; Այո ներդրումներին փոքր ֆերմերային տնտեսություններում և կոոպերատիվներում կոչերին:
Հաշվի առնելով համաշխարհային և մեր երկրին սպառնացող պարենային ճգնաժամը` Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակը և Քաղաքացիական Հասարակության Համագործակցության ցանցը, ի դեմս 27 հասարակական կազմակերությունների, կոչ են անում ՀՀ իշխանություններին.
• Զսպել ներքին շուկայում պարենամթերքի ահագնացող գնաճը
• Ներդրումներ կատարել փոքր ֆերմերական տնտեսություններում և գյուղատնտեսական կոոպերատիվներում,
• Վերահսկել ներկրվող պարենային ապրանքների գները, խթանել գյուղմթերքների տեղական արտադրությունը,
• Խթանել ներդրումները` մեղմելու համար կլիմայի բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա:
Պարենամթերքի ապահովության խաթարված համակարգը և բնապահպանական ճգնաժամը ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մատնում են սովի: Այսօր աշխարհում մեկ միլիարդ մարդ ամեն օր քաղցած է պառկում քնելու, թեև աշխարհը կարող է կերակրել բոլորին:






Facebook
Tweet This
Email This Post
