Սահմանված են դրամական պարգևներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 16, 2011 12:29

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնեց Ուկրաինայի Մարիուպոլ քաղաք, որտեղ հունիսի 17-20-ը կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարը՝ «Ազովմաշի գավաթ»-ի 8-րդ խաղարկությունը: Մեր երկրի ըմբիշները կմասնակցեն  բոլոր` 7 քաշային կարգերի մրցումներին: Այս մրցաշարը դիտվում է որպես սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ ստուգողական մրցաշար, որի ընթացքում հնարավոր կլինի բացահայտել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի թեկնածուների հնարավորությունները: Մրցաշարին մասնակցելու են 48 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Չեխիայի, Հոլանդիայի  500-ից ավելի ըմբիշներ:

Մրցաշարի հովանավոր «Ազովմաշ» կոնցեռնը, սահմանել է մրցանակային հիմնադրամ, ըստ որի տարբեր քաշային կարգերում հաղթող դարձած ըմբիշները կստանան հազարական դոլար, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները` համպատասխանաբար 500 և 250 դոլար:

Դիտվել է 642 անգամ:
Print Friendly

Leave a Reply