Նշանառուները հավաքվել են Մյունխենում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 16, 2011 12:16

Հունիսի 16-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմեկնարկի  հրաձգության աշխարհի գավաթի խացղարկության 3-րդ փուլի մրցաշարը, որին կմասնակցեն ռեկորդային ՝ 85 երկրների 884 հրաձիգներ: Հայաստանը մրցաշարում կներկայացնի  Եվրոպայի առաջնությունների և գավաթների, աշխարհի գավաթի փուլային մրցաշարերի մրցանակակիր Նորայր Բախտամյանը: Վերջինս կձգտի նվաճել 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր: Նշենք, որ 2004 թվականին Աթենքի օլիմպիադայում Բախտամյանը մոտ էր մեդալ նվաճելուն, սակայն զբաղեցրել էր 4-րդ տեղը:Իսկ 2008-ին Պեկինում կազմակերպված օլիմպիական խաղերում նա անհաջւող մրցելույթներ էր ունեցել:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply