Արցախցիները չզիջեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 16, 2011 12:09

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի և ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտում մեկնարկեց ֆուտբոլի պատանեկան մրցաշարը: Այն նվիրված արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին: Առաջին հանդիպումն անցկացվեց  Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, մրցեցին տեղի ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի «Լեռնային Արցախ-97» և  ՀՀ «Միկա» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմերի միջեւ: Թեժ և անզիջում  խաղն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ «Լեռնային Արցախ-97»-ի: Մրցաշարը կշարունակվի մինչեւ տարեվերջ, որի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ «Լեռնային Արցախ-97»-ի և ՀՀ ֆուտբոլային ակումբների պատանեկան թիմերի միջև: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին, և «Լեռնային Արցախ-97»-ին կհյուրընկալվի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի «Մրգաշատ» թիմը:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply