Վերապատրաստվում են կապանցի մանկավարժները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2011 12:07

Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում մեկնարկել են հերթական դասընթացներն այս անգամ 5-րդ եւ 6-րդ դասարանների դասղեկների համար: Դրանք կտեւեն մինչեւ հունիսի 18-ը: Քառասունչորս ժամ տեւողությամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է Կապանի տարածաշրջանի գյուղական ու քաղաքային դպրոցների 70 ուսուցիչ:

Նախկինում դասղեկական ժամերին քննարկվող տարաբնույթ հարցերը կանոնակարգված չէին։ Ուսուցիչները հիմնականում աշակերտների հետ հարց ու պատասխանի միջոցով շոշափում էին դասարանում ծագած այս կամ այն խնդիրը։ Իսկ հիմա մանկավարժները դասղեկական ժամերի համար կունենան ձեռնարկ’ բաղկացած մի քանի բաժիններից:

«Նախկինում մենք աշխատել ենք առանց դասղեկական ձեռնարկի, որի անհրաժեշտությունը, սակայն, զգում էինք: Նոր մեթոդներին տիրապետելը կարեւոր է այսօր», – ասում է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի Անահիտ Տիգրանյանը: Դասղեկական ճիշտ աշխատանք, ներառական կրթություն, հանդուրժողականություն. սրանք այն հիմնական թեմաներն են, որ քննարկվում են այս դասընթացների ընթացքում: Նման ուսուցում նախատեսված է նաեւ Մեղրի տարածաշրջանի մանկավարժների համար։

 

Արմենպրես

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply