Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 16, 2011 11:42
Հունիսի 15-ին`ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 39 շենքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 9-րդ հարկի էլ.վահանակում այրվել են 20 էլ. հաշվիչ և 2 մ. մալուխ:
Նույն օրը՝ ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգում` «Երևան-ջուր» ՓԲԸ-ին պատկանող օրվա կարգավորիչ ջրամբարի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.35-ին, մարվել`15.48-ին: Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը բռնկված հրդեհների պատճառով խոտածածկ տարածքներ են այրվել նաեվ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի հարակից տարածքում` Հրազդանի կիրճում՝1000 քմ, Էջմիածին քաղաքի Կոստանյան փողոցում` «Կամո» կոչվող խաչմերուկի հարակից տարածքում՝200 քմ, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Կամոյի 6-րդ փողոցի հարակից տարածքում՝1000 քմ: Հրդեհները մեկուսացվել եվ մարվել են հրշեջ փրկարարների ուժերով:






Facebook
Tweet This
Email This Post
